Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 2-ի թիվ 9-Ա որոշմամբ ընդունված ավագանու կանոնակարգի 84-88-րդ և 95-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին» N 30-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |