Հայտարարություն ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Արևաշատի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
• Մեթոդիստի -0.25 դրույք • Կրտսեր խմբի դաստիարակի - 1 դրույք
• Միջին խմբի դաստիարակի - 1 դրույք
• Երաժշտության դաստիարակի - 0.5 դրույք հաստիքային միավորներով։ Վարձատրությունը որոշվել է ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ 17.02. 2022 թվականի 08-Ն հրամանով հաստատված ՆՈւՀ-ի մանկավարժական աշխատողների ընտրության կարգի 3-րդ մասի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։
Մրցույթն անցկացվելու է համաձայն ԿԳՄՍՆ 17.02.2022 թվականի N08-Ն հրամանի։
Մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը՝ ԿՄՍՆ 27.03.2024թվականի N 20 -Ն հրամանի։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
1. դիմում (ձև 1),
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (ձև 4)
6. 1 լուսանկար` 3x4 չափի
7. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր ժամը 11.00-ից 17.00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 24-ին ՝ ժամը 11.00-ին, ՀՀ Արմավիրի մարզի <<Արևաշատի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում: Տեղեկությունների համար զանգահարել 077-16-45-49 հեռախոսահամարով: