Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.11.25 Ասֆալտապատման գործընթացը համայնքի ղեկավարի վերահսկողության տակ է

Համայնքի ղեկավարի վերահսկողության տակ են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները։ Շինաշխատանքների ընթացքին տեղում հետևելու նպատակով համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը տեղակալ Էդգար Մարգարյանի հետ այցել է Փարաքարի շինհրապարակներ՝ մասնավորապես Կոմիտաս, Էրեբունի, Վազգեն Սարգսյան 1 և 2 փողոցներ։ Համայնքի ղեկավարը պատասխանատու անձանց հետ քննարկեց շինարարական գործընթացի մանրամասները և ներկայացրեց իր նկատառումները՝ կարևորելով իրականացվող աշխատանքների որակն ու տևականությունը։ Ասֆալտապատման աշխատանքները բնակավայրի 4 փողոցներում նախատեսվում է ավարտել առաջիկա օրերին։

07.11.25 Համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցը Փարաքարում

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի աշխատանքային շրջայցերը համայնքի բնակավայրերով եզրափակվեցին Փարաքարով։ Առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանի և տեղակալ Էդգար Մարգարյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելեց մանկապարտեզ, սպորտդպրոց և արվեստի դպրոց։ Շրջելով խմբասենյակներով ու տարածքով՝ Օնիկ Ախվերդյանը դիտարկեց շենքերի ընդհանուր վիճակն ու վերանորոգման հնարավորությունները։ Շինարարական աշխատանքների կազմակերպման և շրջակա տարածքների բարեկարգման ուղղությամբ համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ։

06.11.25 Համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայցով Թաիրով բնակավայրում էր
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը համայնքապետարանի ղեկավար կազմի ու մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ այցելել է Թաիրով բնակավայր՝ տեղում դիտարկելու կատարված աշխատանքներն ու արձանագրելու հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Իվանյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց Թաիրովում առկա խնդիրները, ինչպես նաև ուսումնասիրվեցին մանկապարտեզի, Մշակույթի տան, վարչական տարածքի ու գրադարանի շենքային պայմանները։ Օնիկ Ախվերդյանը լսեց ոլորտի պատասխանատուների մտահոգությունները՝ կապված շենքերի ներքին հարդարման և շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքների հետ։ Վարչական տարածքի ու գրադարանի համատեղելիությամբ պայմանավորված՝ քննարկվեց նաև վարչական նոր շենքի կառուցման հարցն ... Մանրամասն
06.11.25 Համայնքի ղեկավարը տեղում հետևում էր ասֆալտապատման աշխատանքների ընթացքին

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը, տեղակալ Էդգար Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Այգեկ բնակավայր՝ տեղում հետևելու 1-ին փողոցում իրականացվող լայնածավալ ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ Համայնքի ղեկավարը տեղում դիտարկեց կատարված ու ընթացիկ աշխատանքները, պատասխանատու անձանց հետ քննարկեց շինարարական գործընթացի մանրամասները և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների բարձր որակով իրականացումն ապահովելու նպատակով։ Նշենք, որ ասֆալտապատումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և նախատեսվում է ավարտել վաղը։

05.11.25 Համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայցով Մերձավան բնակավայրում էր

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի հերթական աշխատանքային շրջայցի կանգառը Մերձավան բնակավայրում էր: Համայնքապետարանի ղեկավար կազմի, մշակույթի ոլորտի պատասխանատուների և Մերձավանի վարչական ղեկավար Աշոտ Զոհրաբյանի ուղեկցությամբ դիտարկվեցին մանկապարտեզի, վարչական տարածքի, Մշակույթի տան շենքային պայմաններն ու բակային հատվածները։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված խնդիրների համակարգված և արդյունավետ լուծման ուղղությամբ։ Շրջայցի ընթացքում Օնիկ Ախվերդյանը նաև ծանոթացավ գրադարանի գործունեությանը՝ հետաքրքրվելով ընթերցողների թվաքանակով և գրքային ֆոնդի հագեցվածությամբ:

04.11.25 Համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցն Այգեկ բնակավայրում

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը համայնքապետարանի ղեկավար կազմի ու մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային շրջայցով օրերս նաև Այգեկ բնակավայրում էր։ Բնակավայրի վարչական ղեկավար Լիլիթ Մարուքյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելել է մանկապարտեզ, բուժամբուլատորիա և Մշակույթի տուն՝ տեղում ծանոթանալով առկա պայմաններին, շենքային խնդիրներին և դրանց բարելավման հնարավորություններին։ Շինարարական աշխատանքների կազմակերպման և շրջակա տարածքների բարեկարգման ուղղությամբ Օնիկ Ախվերդյանը ներկայացրեց մի շարք նկատառումներ և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ նպատակ ունենալով ապահովել հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ։

03.11.25 Ասֆալտապատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ

Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ․

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 6-ից կմեկնարկեն Փարաքար բնակավայրի Էրեբունի և Էրեբունիին հարող Կոմիտաս փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներին չխոչընդոտելու համար խնդրում ենք վարորդներին նշված ճանապարհահատվածներում մեքենաներ չկայանել։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner