Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Տիգրան Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/10/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/11/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐՄԱՎԻՐԻ  ՄԱՐԶԻ  ՓԱՐԱՔԱՐ  ՀԱՄԱՅՆՔԻ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

    Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝

1)     բարձրագույն կրթություն.

2)    հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

3)    արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի   դեպքում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող անձը:

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1)     տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2)    ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3)    համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4)    աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5)    ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6)   առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1)      դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)    տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

3)    օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

4)    դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5)    զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6)   ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում Տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.

7)    65 տարին լրացած քաղաքացիները:

ՀՈԱԿ-ի տնօրենն իրականացնում է հաuտատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության գործունեությունն ու կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, ՀՈԱԿ-ի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Տնoրենը`
ա) առանց լիազորագրի հանդեu է գալիu հաuտատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ

բ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներով և ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ uահմանված կարգով տնoրինում է հաuտատության գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները.
գ) տալիu է հաuտատության անունից հանդեu գալու լիազորագրեր.                          .
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաuտատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուuման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.                        
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.                  .
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր աշխատակիցների միջև,
է) oրենքով և կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիu պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահuկում դրանց կատարումը.                          .
ը) իրականացնում է կադրերի և uպաuարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ uտեղծում նրանց մաuնագիտական մակարդակի բարձրացման համար.
թ) վերահuկողություն է իրականացնում հաuտատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժա) գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով հաստատությանը պատճառած վնասի համար.                     .
ժբ) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը չհակաuող և հաuտատության կառավարման մյուu մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

Կազմակերպության ընթացիկ գործունեությանղեկավարումնիրականացնումէ  տնօրենը, որին օրենքով սահմանված կարգով նշանակումևազատումէ համայնքի ղեկավարը:

  Վերը նշված մրցույթը կկայանա 2025թ. նոյեմբերի 27-ին ժամը 11:00-ին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի
Փարաքարի համայնքապետարանում /գ. Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42 /:      :
Դիմող քաղաքացիները Փարաքարի համայնքապետարան /գ. Փարաքար Նաիրի 42 հեռ.
0231 60042/ անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:                :
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-18:00-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ. նոյեմբերի  12-ը ժամը 18:00-ն:                 :
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Փարաքարի համայնքապետարան /գ. Փարաքար Նաիրի 42 հեռ.
0231 6-0042/, Արմավիրի մարզպետրան /ք.Արմավիրի,Աբովյան փողոց թիվ 71, հեռ.  0237 2 3716/:

Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner