Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.10.25 Պատանի մարզուհին իր հաղթանակը նվիրել է Վալոդյա Գրիգորյանին

Դուքենդո ֆեդերացիայի պատանի մարզուհի Աշխեն Ալեքսանյանը մասնակցել է օրերս Հայաստանում տեղի ունեցած Մուայթայի Եվրոպայի 17-րդ բաց առաջնությանը և 45 կգ քաշային կարգում, 16 տարիքային խմբում զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Մարզուհու մասնակցությունն առաջնությանը հնարավոր է դարձել Վալոդյա Գրիգորյանի անմիջական ֆինանսական աջակցությամբ։

Հաղթանակն Աշխեն Ալեքսանյանը նվիրել է բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին՝ ի նշան երախտագիտության և սպորտին ցուցաբերած մեծ ուշադրության համար։

Շնորհավորում և նոր հաղթանակներ ենք մաղթում Աշխեն Ալեքսանյանին։

07.10.25 Շնորհավորանք Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Հարգելի գրադարանավարներ.

Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։

Օրվա խորհուրդը գրքի ու ընթերցանության արժևորումն է։

Կարևոր է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում գրադարանի դերն ու սերը ընթերցանության հանդեպ չի նվազել, գրադարանները շարունակում են մնալ գիտելիքի, մշակույթի և ոգեշնչման կենտրոններ։

Համայնքի գրադարաններում այսօր էլ ձևավորվում և ամրապնդվում է ընթերցանության հանդեպ սիրո մշակույթը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գրադարանավարներին՝ նվիրված աշխատանքի ու գրքի հանդեպ սեր սերմանելու համար։

05.10.25 Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձն ուսուցիչներին
Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ.Բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը յուրաքանչյուրիս սրտում է իր մարդկային ու հոգատար կերպարով․ երբեք չէր մոռանում ոչ ոքի։Ուսուցչի օրվա կապակցությամբ ևս նախապես պատրաստել էր իր շնորհավորական ուղերձը։Լույսերի մեջ մնաք, սիրելի՛ Համայնքապետ։_____________________________Սիրելի՛ ուսուցիչներ․Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ․ տոն, որը ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով:Կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին՝ դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է:Խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու ու դժվարին աշխատանքի, համբերատար ու ... Մանրամասն
04.10.25 Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձը Փարաքարի՝ 2213-րդ ամյակի կապակցությամբ
Հարգելի՛ բնակիչներ. Օրեր առաջ համայնքապետարանում աժիոտաժային տրամադրությունն էր տիրում։  Բոլորիս սիրելի Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մեծ ոգևորությամբ ու բարձր պատասխանատվությամբ էր նախապատրաստվում նաև Փարաքարի՝ 2213-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։  Միջոցառումները չեղարկվեցին․․․ Սակայն, համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձը բոլորիս Համայնքապետը պատրաստել էր նախապես։  Այսօր հրապարակում ենք այն՝ ի հիշատակ ամենաՀամայնքապետի։_________________________ Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ․  Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ՝ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի ... Մանրամասն
01.10.25 Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ուշադիր ու հետևողական էր համայնքի բոլոր խնդիրների ու նախաձեռնությունների հանդեպ։ Նա միշտ մտածում էր նախապես՝ մանրամասն, հոգատարությամբ։

Օրեր առաջ մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվում Տարեցների միջազգային օրվան՝ նախատեսելով շնորհավորական ուղերձ ու այցելություն համայնքի տարեց բնակիչներին։ Այսօր հրապարակում ենք Նրա ուղերձն այլ զգացողություններով։

Վալոդյա Գրիգորյանի ձայնը շարունակում է հնչել, իսկ Նրա հոգատարությունն ու նվիրվածությունը՝  մնալ մեզ հետ։

Հիշատակդ վառ, ամենաՀամայնքապետ։

 

27.09.25 Համայնքի բոլոր բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի

Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ պլանային աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21։00-ն համայնքի բոլոր բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը։

24.09.25 Ես լինելու եմ բոլորի համայնքապետը․ Վալոդյա Գրիգորյան
Ես լինելու եմ բոլորի համայնքապետը․ Վալոդյա Գրիգորյան․․․․ Ու եղավՊրոֆեսիոնալ, նվիրված ու մեծատառով Մարդ, ում յուրաքանչյուր խոստում դառնում էր իրականություն։ Վալոդյա Գրիգորյանը ոչ միայն ընտրված ղեկավար էր, այլ ժողովրդի կողմից սիրված առաջնորդ։ Փարաքար համայնքի յուրաքանչյուր բնակչի, յուրաքանչյուր ընտանիքի խնդիր Նրա հոգածության ներքո էր։ Առաջնորդվում էր համայնքի բնակչին և համայնքին ծառայելու բացառիկ հոգատարությամբ ու առաքելությամբ։Վալոդյա Գրիգորյանը ծնվել է 1983թ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում:1991-2001 թթ. հաճախել է Մերձավանի միջնակարգ դպրոցը:2001-2005 թթ. սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը» ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner