20.08.25
Միացիր ամառային դպրոցին
|
Փարաքարի արվեստի դպրոցում մեկնարկել է ամառային դպրոցը, որի նպատակն է նոր ուսումնական տարում արվեստի դպրոց ընդունվող երեխաներին ծանոթացնել դպրոցում գործող բոլոր բաժիններին, ինչպես նաև օգնել նրանց ճիշտ ընտրել այն երաժշտական գործիքը, որի ուսուցմամբ և հետաքրքիր ստեղծագործական ճանապարհով նրանք կանցնեն առաջիկա տարիներին։ Ամառային դպրոցը կգործի մինչև սեպտեմբերի 1-ը, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 12:00-ից 14:00-ը։ Ուզու՞մ ես ընտրել քո երաժշտական գործիքը, բացահայտել արվեստը և քեզ համար նոր աշխարհ բացել․ միացիր ամառային դպրոցին։
|
|
20.08.25
Համայնքի ղեկավարն ընդունել է բարերարներ՝ Նշան և Աիդա Կարայաններին
|
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Փարաքարի «Արհեստների, արվեստների ու տեխնոլոգիաների» քոլեջի բարերարներին՝ Նշան և Աիդա Կարայանների գլխավորությամբ։ Հանդիպման շրջանակում համայնքի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել բարերար ամուսիններին՝ կրթության և համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի, անգնահատելի ավանդի համար։ Ի նշան գնահատանքի՝ համայնքի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց Նշան և Աիդա Կարայաններին։ «Ձեր անունը հավերժ արձանագրվեց Փարաքար համայնքի պատմության մեջ՝ դառնալով գիտելիքի, արվեստի և տեխնոլոգիաների զարգացման խորհրդանիշ»,- շնորհակալական խոսքում նշեց Վալոդյա Գրիգորյանը։ Բարերարներն արտահայտեցին իրենց խորին հուզմունքն ...
Մանրամասն |
|
19.08.25
Առաջնորդվում եմ համայնքի բնակչին և համայնքին ծառայելու բացառիկ առաքելությամբ, որտեղ գերիշխում է բովանդակությունը, և ոչ թե ձևը. Վալոդյա Գրիգորյան
|
Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ․ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025թ․ մարտի 30-ի արտահերթ ընտրությունների արդյունքով, ընտրությանը մասնակցող ավագանու անդամների 57%֊ից ավելի քվե ստացած «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակում առաջին հորիզոնականում գտնվելով՝ օրենքի ուժով համարվում եմ ընտրված համայնքի ղեկավար։ Պարտության հետ չհամակերպվող ընդդիմադիր իշխող ուժի թեկնածուները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը։ Անարդյունավետ աշխատանքի պատասխանն ու գնահատականը բնակիչները տվել են մարտի 30-ի ընտրությունների ժամանակ։ Ստանձնել եմ մի պաշտոն, որտեղ շատ անելիքներ կան։ Մեր թիմը տիրապետում է համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրներին և ունի դրանց լուծումները։ ...
Մանրամասն |
|
18.08.25
Հանրային բաց քննարկում Փարաքար համայնքի զարգացման 2025-2030թթ․ ռազմավարական ծրագրի վերաբերյալ
|
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցած հանրային բաց քննարկումը Փարաքար համայնքի զարգացման 2025-2030թթ․ ռազմավարական ծրագրի վերաբերյալ էր: Հնգամյա ծրագիրը ներկայացնում էր համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը։ Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ։ Էդգար Մարգարյանը ներկայացրեց զարգացման ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները, որոնք ներառում են՝ քաղաքաշինական ենթակառուցվածքների արդիականացում, գյուղատնտեսական ոլորտի խթանում, բնակիչների զբաղվածության մակարդակի բարձրացում, բնապահպանական ռիսկերի նվազեցում, կրթության և մշակութային կյանքի աշխուժացում ...
Մանրամասն |
|
15.08.25
Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ընդունել է Մերձավանի «Fight Club» ակումբի Փարաքար համայնքի մարզիկներին
|
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ընդունել է Մերձավանի «Fight Club» ակումբի Փարաքար համայնքի մարզիկներին, ովքեր վերջերս հանդես գալով Մերձավանում տեղի ունեցած՝ «Հինգ լավագույն մենամարտ» դասակարգմամբ կարատեի բաց առաջնությանը, հաղթանակ գրանցեցին չորս անվանակարգում։ Մրցաշարի կազմակերպումն ու անցկացումն իրականացվել էր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի անմիջական ֆինանսական աջակցությամբ։ Ի նշան երախտագիտության՝ «Fight Club» ակումբի գլխավոր մարզիչներ Արտավազդ Հովհաննիսյանն ու Գևորգ Վարդանյանը, մարզիկների և նրանց ծնողների անունից գավաթ և շնորհակալագիր հանձնեցին համայնքի ղեկավարին՝ ավելի քան 10 տարի շարունակ ակումբի կողքին լինելու և ...
Մանրամասն |
|
13.08.25
Փարաքար համայնքի ղեկավարն ընդունել է պատանի ծանրամարտիկներին
|
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 13-ին, ընդունել է Բաղրամյան բնակավայրի պատանի ծանրամարտիկներ՝ Ռաֆիկ Դարմոյանին ու Հայկ Հարությունյանին, ովքեր մասնակցել են հուլիսի 21-ից 31-ն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը։ 71կգ քաշային ծանրորդ Ռաֆիկ Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրեց 121կգ՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Հրում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 143կգ, 147կգ և 152կգ-ը՝ երկամարտի 273կգ արդյունքով պատանի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր։ Հայկ Հարությունյանը 88կգ քաշային կարգում հանդես գալով՝ գրանցեց երկամարտի 286կգ արդյունք․ պոկեց 125կգ և հրեց 161կգ։ Հանդիպմանը պատանի ծանրորդները մանրամասներ ներկայացրեցին ...
Մանրամասն |
|
12.08.25
Uեմինար-քննարկում Փարաքար համայնքի երիտասարդների հետ
|
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կազմակերպվեց սեմինար-քննարկում Փարաքար համայնքի երիտասարդների հետ։ Ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմն ու կրթամշակութային ոլորտի պատասխանատուներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, ով իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը համայնքային կյանքի զարգացման և որոշումների կայացման գործընթացում։ «Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, ձեր ձեռքերում է համայնքի ու երկրի ապագան։ Մի վախեցեք ունենալ մեծ երազանքներ և հաստատակամորեն քայլեք դեպի դրանց իրականացումը։ Եղե՛ք նախաձեռնող, ոգևորություն փոխանցող ու անընդհատ սովորող»,- ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |