Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00 -ին, Փարաքար համայնքի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճում կկայանա 2026 թվականի տարեկան բյուջեի հանրային քննարկումը: Բաց կառուցողական քննարկման համար հրավիրում ենք համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին: Միացե՛ք, եղեք մասնակից համայնքային որոշումների ընդունման գործընթացին: