Սուրբ Նշան Մատուռ(Գյուղ՝ Արևաշատ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (1905-1907 թթ.)(Գյուղ՝ Արևաշատ)
ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ՝ նվիրված հայրենական պատերազմում զոհված քաջարի մարտիկներին: Կառուցվել է 1943թ․-ին, Ճարտարապետ` Ռաֆայել Սարգսի Իսրայելյան։
ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների 1941-1948 թ.թ․ՓԱՐԱՔԱՐՑԻՆԵՐԻՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑՔանդակագործ ` Արա Շիրազ , Ճարտարապետ` Ասլան Մխիթարյան
Հուշարձան՝ Մուսա լեռան հերոսամարտի - 1976թ․Քանդ.՝ Ա. Հարությունյան, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան
Հուշարձան՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված (2015թ․)
Ճարտարապետ` Վահան Մարգարյան
Լիաննա Գարդեն ՀոլՀասցե՝ Երիտասարդության փողոց 34 / Հեռ՝ 098303001
Մուսալեռ, Մուսալեռ այգի
Հասցե՝ Ֆրանս Վերֆելի 1 / Հեռ՝ 098388118
Նուռ ՀաուսՀասցե՝ Մայրաքաղաքային 109 / Հեռ՝ 077490404
Ծիրանի Ծառ Հասցե՝ Մայրաքաղաքային Փ.114 / Հեռ՝ 093185312
ՋելիֆիշՀասցե՝ Իսահակ Գասպարյան 34 / Հեռ․՝ 044495000
ՍԻՄԲԱՀասցե՝ Երևանյան փողոց Փ․ 6 / Հեռ․՝ 093 817147
«ՄՈՐՔՈՒՐԻ ՄՈՏ» ՀԱՑԱՏՈՒՆՀասցե՝ Մայրաքաղաքային փող., 99 / Հեռ՝ 091428846
Ռուբինա Գոլդ
Հասցե՝ Մերձավանի խճ. / Հեռ՝ 094907978
Համեղ Հյուրատուն - Tasty Guest House Հասցե՝ Փարաքար / Հեռ՝ 091422075
Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին`https://www.facebook.com/ParakarTravelGuide
ՓԱՐԱՔԱՐԻԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Փարաքար համայնքում առկա է դեռևս չպեղված հնավայր, ըստ հնագետների ուսումնասիրությունների այն կապված է Թեյշեբաինի՝ Կարմիր բլուրի հետ։ Համայնքի հնավայրը Ուրարտական շրջանի է (Վանի թագավորություն)։ մ.թ.ա. 9-6-րդ։ Այն գտնվում «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ: Փարաքար գյուղի տարածքում հայտնաբերված հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանը գտնվում է օդանավակայանի ցանկապատի հարեւանությամբ երեք ոչ շատ մեծ բլուրների վրա եւ զբաղեցնում է բլուրների միջեւ ընկած տարածությունն ու նրանց հարակից շրջակայքը։ Այն պեղված չէ, բայց հնագետների կողմից կազմված անձնագրի հիման վրա պետք է պեղվի 8,6 հա տարածություն։ Երեք բլուրներից մեկը գտնվում է Փարաքար գյուղի բնակիչ Փայլակ Աղայանի սեփականաշնորհված հողատարածքի արեւելյան մասում, մյուսը` նույն հողատարածքի արեւմտյան կողմում, որը այժմ նախկին Վարմազիարի եւ այժմյան սովխոզի գերեզմանատունն է, իսկ 3-րդ բլուրը` նրանցից հյուսիս-արեւելք՝ Վահագն Եղիազարյանի սեփականաշնորհված հողի հարեւանությամբ։ Հուշարձանի վերգետնյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն վերաբերում է մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբներին, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերին եւ հասնում է մինչեւ մ.թ. վաղ միջնադար: Այս հուշարձանը հնագույն բնակատեղի է կից դամբարանադաշտով, եւ եթե մենք համեմատություն կատարենք Փարաքարի տարածքում՝ գյուղից 1,5 կմ հյուսիս գտնվող բլրի բարձունքում պեղված (Գ. Տիրացյանի կողմից) աշտարակաձեւ դամբարան-մեհյանի հետ,կտեսնենք,որ նրանք հասակակիցներ են, այսինքն՝ այս բնակավայրի նշանավոր անձի դամբարան է։ Բնակավայր-դամբարանադաշտի (հուշարձանի) հեռավորությունը Փարաքարից մեկ կիլոմետր է։ Փարաքար գյուղը երկու կարեւոր հուշարձանների հետ կազմում է եռանկյունի, որի մեկ գագաթում գյուղն է, իսկ մյուս երկուսում՝ հուշարձանները։ Փարաքարի գյուղապետարանի խնդրանքով գյուղ ժամանեց ՀՀ ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի բաժնի վարիչ,մեծանուն գիտնական Գրիգոր Կարախանյանը։ Փարաքար գյուղի եւ այս երկու հուշարձանների միջեւ եղած կապը պարզաբանելու համար Գ.Կարախանյանի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օդանավակայանի հարեւանությամբ բնակատեղին գոյատեւել է մինչեւ վաղ միջնադար, որից հետո (շարունակաբար) հաջորդ բնակատեղին Փարաքար գյուղն է։ Մեծարգո գիտնականը ուսումնասիրություններ կատարելով Փարաքար գյուղում գտնվող երկու եկեղեցիներում, պարզեց, որ Սբ. Հարություն եկեղեցու պատի ներսի անկյունում (ձախ խորանի՝ մուտքի ձախ անկյուն)տեղադրած խաչքարը, եկեղեցու բակի նախշա-քանդակ բեկորը եւ Սբ. Աստվածածինեկեղեցու բակում գտնվող (մեջ- տեղից թեքությամբ ջարդված) մեծածավալ խաչքարը բնորոշվում են վաղ միջնադարով, հետեւաբար, օդանավակայանի մոտ գտնվող բնակավայրին հաջորդել է Փարաքար բնակավայրը։ Հնարավոր է, որ մեկ կիլոմետր հեռավորության վրա տեղափոխությունը կապված լինի բնակլիմայական պայմանների եւ ջրի սակավության հետ։ Մեր կողմից ենթադրված հարցի պատասխանը կարող են տալ բնակավայր-հուշարձանի պեղումների արդյունքները։ Այսպիսով, հնագիտական առկա նյութերը բավարար են,որ մենք Փարաքար գյուղը կարողանանք համարել Արարատյան դաշտավայրի հնագույն բնակավայրերից եւ իր հարեւանությամբ գտնվող Երեւան ու Վաղարշապատ քաղաքների ժամանակակիցը, քանի որ նույն մշակութային շերտ պահպանող տարածք է։
Փարաքարն Արարատյան դաշտի հնագույն բնակավայրերից մեկն է։ Պեղումների միջոցով հայտնաբերված գտածոները վկայում են, որ այն գոյություն է ունեցել ուշ կամ զարգացած բրոնզեդարյան ժամանակներից (12–10-րդ մ.թ.ա.)։ 1952 թ. Փարաքարի տարածքից հայտնաբերվել է բրոնզե կացին։ Գյուղից 1,5 կմ հյուսիս գտնվող բլրաշարի արեւմտյան ծայրին թափված տուֆ քարերի մեջ 1959թ. հայտնաբերվեց Հայոց թագավոր Արտավազդ II-ի պատկերը կրող արծաթե դրամ։ ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մի ջոկատը 1961 թ. հուլիսին՝ Փարաքարի մայրուղուց 1,5 կմ հյուսիս բլրաշարի վրա հատնաբերված աշտարակ-մեհյանի ավերակներում կատարել է պեղումներ: Ստորեւ զետեղում ենք պեղումների արդյունքները համառոտ։ Փարաքարի աշտարակաձեւ դամբարանի ավերակները գտնվում են Երեւանից Էջմիածին տանող ճանապարհի աջ կողմում՝ գյուղատնտեսության նախարարության այգեգործության, խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտի Փարաքարի փորձակայանի դաշտերն արեւմուտքից եզերող բարձունքին։ Մինչ այդ, 1959 թ. այս բարձունքի քարե միայնակ շինության ավերակներում գտնվել է Արտավազդ II թագավորի դրամը, իսկ նրա շրջակայքում լեզվի ինստիտուտի ասպիրանտ Հ. Ղազարյանը հայտնաբերել է քարե մի բեկոր՝ արամեատառ արձանագրության աննշան հետքերով` դրա վրա գրված է եղել «Արտաշես արքայի որդի Զարեհի...», հետեւաբար աշտարակ-մեհյանը կառուցվել է Արտաշես I կողմից եւ կործանվե է քրիստոնեության ընդունման ժամանակ։ Պեղումների ընթացքում ինստիտուտի աշխատակիցների աշխատանքների ժամանակ պարզվեցին շինության առանձնահատկություննները (տե՛ս նկ.1, 2)։Այն բաղկացած է քարե մի հարթակից, որի վրա մեջտեղում բարձրանում են կլոր սենյակի կամ աշտարակի պատերի մնացորդները։Հարթակի հատակագիծը ունի բազմանիստ տեսք։ Չնայած նրա եզրագիծը տեղ-տեղ վնասված է, այն անկասկած մի տասնանիստ է կազմում: Հարթակի տրամագիծը 10,5 մետր է: Արտաքին եզրային գծից բացի նա ունի ներս ընկած զուգահեռ մի գիծ՝ քարե երկրորդ բարձր շարքից կազմված, որը հարթակին աստիճանավոր տեսք է տալիս։ Հարթակը թեք մակերես ունի, աշտարակաձեւ շինությունից դեպի եզրերը նրա մակարդակը իջնում է: Կլոր սենյակի կամ աշտարակի պատերը պահպանվել են 1–1,2 մ բարձրության վրա։ Նրանք շարված են եղել պառկած վիճակում դրված մեծ (1,35×1,10 եւ 1,10×1,0 մ) սալերից`փոքր քարերից կազմված հիմքերի վրա: Պատի ուսումնասիրությունը ենթադրել է տալիս, որ այն հնում ավերվել է եւ հետագայում նրա քարերը վերաշարվել են նախկին հատակագծով, բայց ավելի անկանոն ձեւով։ Հին շարվածքից պահպանվել են ներքեւի շարքի երեք սալաքարերը, այն էլ կանգնած վիճակում: Նրանց երկու երեսն էլ ներսից եւ դրսից կորություն ունեն։Բոլորակ շինության ներսի տրամագիծը 5 մ է, պատի հաստությունը՝ 1,1 մ։ Մուտքը հավանաբար արեւելքից է եղել:Որպես շինանյութ է ծառայել կարծր տուֆի տեսակը։ Բացառված չէ, որ մշակված տեսքով շատ քարեր բնական այդ վիճակում գտնվել են քարհանքերում կամ էլ հողի մակերեւույթին։ Քարերը շարված են առանց շաղախի, շարքերով: Սենյակում մոտ 0,20—0,30 մ խորության վրա գտնվեցին յոթ արծաթե դրամներ. երեքը հայկական` Տիգրան Երկրորդ թագավորի դիմանկարով եւ հունարեն համապատասխան արձանագրություններով, մեկը՝ պարթեւական, նույնպես մ.թ.ա. 1-ին դարի եւ երեքը՝ հռոմեական՝ նույն ժամանակաշրջանի։ Հայաստանի պետական պատմության թանգարանի վերականգնող (ռեստավրատոր) Վ.Ղազարյանի վկայությամբ դրամներից մեկը արծաթապատված պղնձից է։ Սենյակի ներքին մասը լցված են քարերով եւ այդ քարերի վրա է գտնվել հատակը։ Այդ շերտում սենյակի մեջտեղում անմիջականորեն մայր հողի վրա բացվում է մի օղակաձեւ գերեզման կանոնավոր դասավորված քարերից լցված եզրերով (1,10×1,50 մ չափերով)։ Գերեզմանը կողմնորոշված է արեւելքից-արեւմուտք, կմախքը մի կողմի վրա էր պառկած, կուչ եկած ոտքերով եւ երկարած ձեռքով, գլուխն արեւմտյան կողմում։ Գերեզմանի սալը (կամ սալերը) տեղում չէին։ Կմախքի ոսկորները մասամբ խախտված էին, գանգը, ծնոտը, մանավանդ ատամները, որոնք սովորաբար լավ եւ երկար են պահպանվում դամ բարաններում` չգտնվեցին:Ներսում ոչ մի առարկա չկար, ուստի պետք է ենթադրել, որ գերեզմանը կողոպտված է եղել:Գտնված դրամներից բացի շենքում եւ շրջակայքում հայտնաբեր վել են խեցեղենի բեկորներ, որոնք բավականին անորոշ կերպար ունեն,թեպետ հին են թվում։ Մի քանի բեկորները կորաձեւ եւ ալիքաձեւ փորագրված պարզունակ զարդագծեր ունեն։ Հայկական Տիգրան Երկրորդի երեք չորեքդրամյանների (տրա-մագիծը 24-26, 25-26, 26-29 մմ) երեսի կողմի վրա պատկերված է Տիգրանի կիսանդրին (գլուխը, վիզը եւ ուսի մի մասը),դեպի աջ կողմը ուղղված. գլխին հայկական թագն է, ականջներին օղեր,ուսին երեւում է պատմուճանի մի մասը՝ ճարմանդված: Դրամների հակառակ երեսի վրա դրոշմված է Անտիոք քաղաքի աստվածուհու՝ Տյուխեի արձանը, ոտքերի տակ Օրոնտ գետը՝ լողացող երիտասարդի կերպարով: Այս կողմի վրա դրոշմված է հունարեն արձանագրությունը՝ ինչպես նաեւ մենագիրը (մոնոգրամմա) ժայռի տակ, որի վրա նստած է աստվածուհին։ Դրամները թեպետ նույնատիպ են, բայց միատեսակ չեն։ Ուշադիր զննելու դեպքում երեւում է, օրինակ, որ թագավորի դիմանկարները մեկը մյուսից տարբերվում են։ Հավանաբար, նրանք դրոշմված են տարբեր արձանների հիման վրա, որոնք թեպետ հետեւում են դիմանկարային ճշտությանը, այնուամենայնիվ իդեալականացնում են թագավորի դիմագծերը։ Դիմանկարային արվեստի տեսակետից հատկապես հետաքրքիր են 1-ին եւ 2-րդ դրամները, որոնց վրա թագավորը ներկայացված է հատուկ վեհությամբ, հավասարակշոված եւ վճռական։ Իրարից տարբեր են նաեւ մենագրերը։ Առաջին դրամի մենագիրը հիշեցնում է հունական Հ տառը՝ վերեւի մասում փոքր օղակով, եթե դրամը դիտելու լինենք բնական դիրքում։ Երկրորդ դրամի մենագիրը ավելի վատ է դրոշմված, որոշակիորեն երեւում են միայն նրա վերեւի մասերը: Դաշտում պատկերված է մի փոքր, հունական G տառը հիշեցնող նշան: Երրորդ դրամի մենագիրն էլ ավելի քիչ է հստակ. երեւում են միայն վերեւի ծայրերը։ Դաշտում դրոշմված է նախորդ դրամի վրա եղած տառի նման նշան։ Անտիկ դրամների վրա հանդիպող մենագրերը եւ տառանիշերը տարբեր մեկնաբանման են ենթարկվում։ Ոմանք այդ մենագրերը համարում են դրամները կտրելու վայրի, փողերանոցի անվանման կրճատ ձեւը, ուրիշները դրանց մեջ տեսնում են քաղաքի գլխավոր պաշտոնյայի կամ մագիստրատի եւ թագավորի (որի օրոք կտր- վել է դրամը) անվան սկզբնատառերը եւ առանձին տառանիշերի մեջ ընդունված է տեսնել նաեւ թվական։ Փարաքարի հայկական դրամների վրա դրոշմված մենագրերը, որ համարյա նույնությամբ հանդիպում են Տիգրան Երկրորդի այլ դրամների վրա եւս, կարելի է վերծանել որպես Սելեւկիա եւ Դեմետրիաս քաղաքների անունները։ Այդ երկուսը` առաջինը Անտիոք քաղաքի նավահանգիստը, իսկ երկրորդը` սիրիական հայտնի Դամասկոս քաղաքը, որը նվաճել էր Տիգրանը։ Եվ ոչինչ անհավանական չկա այն ենթադրության մեջ, որ այդտեղ հայկական դրամներ են կտրվել։ Սակայն մյուս կողմից պարզվում է, որ այս մենագրերը հանդիպում են նաեւ Տիգրանի Անտիոքում կտրված դրամների վրա, եւ գուցե նախորդ բացատրությունը ենթակա է վերանայման։ Այս դեպքում թերեւս մենք իսկապես գործ ունենք մագիստրատի անվան հետ։Երկու դրամների վրա հանդիպող հունական Օ տառը կարելի է կարդալ որպես թվական, բայց այս հարցը դեռ կարոտ է ստուգաբանման։ Տիգրանի դրամների հայտնաբերումը մեծ նշանակություն ունի, քանի որ հազվագյուտ դեպքերից է, որ այդ դրամները գտնվել են պեղումների ժամանակ, հնագիտական կոնկրետ հուշարձանում։ Հայաստանի տարածքում սա առաջին դեպքն է։ Միայն Սիրիայի հելլենիստական հռչակավոր կենտրոն Դուրագովոպոսում պեղումների ժամանակ գտնվել են երկու Անտիոքյան դրամները, որոնցից մեկը կտրել է Տիգրանը, իսկ մյուսը՝ վերադրոշմված է։ Առաջին դրա- մի երեսին պատկերված է Տիգրանի գլուխը,հակառակ կողմը՝ Տյուխե աստվածուհին: Երկրորդը շատ ավելի հետաքրքիր է, քանի որ, ինչպես ասվեց, այն վերադրոշմված է Տիգրանի օրոք: Դրամը նախապես կտրված է եղել մ.թ.ա. 2-րդ դարում Անտիոքում, Սելեւկյան Անտիոքոս VIII թագավորի օրոք: Թեպետ այն շատ է մաշվել, այնուա-մենայնիվ պահպանվել է թվականը` 123 մ.թ.ա.։ Հին դրամի երեսին, Տիգրանի օրոք եւ այն էլ նույն Անտիոքում, դրոշմված է Տիգրանի գլուխը, իսկ նրա հակառակ կողմը արձանագրությունը եւ Տյուխեի պատկերը՝ արմավի ճյուղով: Հռոմեական երեք դրամներից երկուսը արծաթյա են, մեկը` բրոնզից արծաթաջրած՝ երեքն էլ կտրվել են հանրապետության ժամանակաշրջանում։ Փարաքարի գերեզմանի զուգահեռները Ինչպես նշվեց վերեւում, սենյակի մեջտեղում, անմիջապես հողի վրա քարերով եզերված է օղակաձեւ գերեզմանը։ Նման գերեզմանները եւ կառուցվածքի տեսակետից, եւ ըստ բացման ձեւի հանդիպում են Կարմիր բլուրի քաղաքային թաղամասում։ Նրանք մասն են կազմում մի գերեզմանատան, որը ետուրարտական* (*Այստեղ հեղինակը նկատի ունի ժամանակաշրջանը եւ ոչ որպես պետության անվանումը։Ուրարտական պետությունը Արարատյան կամ Վանի հայկական թագավորությունն է, որը 9-7-րդ դարերում պայքար է մղել համահայկական պետության գերագահության համար (Ծ. Խմբ.)։ ժամանակաշրջանում տեղադրվել է ուրարտական քաղաքի` փլատակների վրա։ Այդ գերեզմանատունը հարատեւել է մ.թ.ա. 5-րդ դարից մինչեւ մ.թ.ա. 1-ին դարը եւ գուցե ավելի ուշ։ Ամեն դեպքում Կարմիր բլուրի օվալաձեւ արկղի կառուցվածք ունեցող նման գերեզմանները թվագրվում են մ.թ.ա. 5-ից 1-ին դարերին, վաղ հայկական եւ հելլենիստական ժամանակաշրջանով եւ հավանաբար մ.թ. առաջին դարերով։ Հետաքրքիր է, որ Կարմիր բլուրի գերեզմանների մեծ մասը, ի տարբերություն Փարաքարի գերեզմանի,կողմնորոշված է հյուսիսից հարավ, որը ինչպես ասվեց արեւելքիցարեւմուտք է ուղղված։ Սակայն Կարմիր բլուրում 1948 թ. պեղված զույգ թաղումով դամբարանը ուղղված է հենց արեւելքից արեւմուտք։ Օվալաձեւ նման գերեզմաններ հանդիպում են նաեւ Գառնիում։ Այդ գերեզմանների մեջ գտնված իրերը, առաջին հերթին ապակյա անոթների հիման վրա, թվագրվում են մ.թ.ա. 1-ին եւ 2-րդ դարերով։ Ի վերջո պետք է նկատի ունենալ նաեւ, որ քարերից շարված օղակաձեւ գերեզմանները հանդիպում են նաեւ ավելի վաղ ժամանա կաշրջանում եւ թվագրվում են 2-րդ հազարամյակի վերջով ու առաջին հազարամյակի սկզբով։ Աշտարակաձեւ շինություններ Հայկական լեռնաշխարհում աշտարակաձեւ շինություններն ունեն երկար պատմություն Ուրարտական մշակույթին հայտնի են նման շինությունների որոշ տեսակներ: Սրանց նախնական, չավարտե ված ձեւը պետք է համարել ուրարտական քաղաքների եւ ամրոցների պարսպապատերի համակարգի մեջ մտնող աշտարակները։ Առանձին կանգնած աշտարակներ հանդիպում են Սիրիայում, հռոմեացիների կողմից յուրացրած տարածքում։ Սրանք քառակուսի կամ կլոր հատակագիծ ունեն (10 մ տրամագիծ) եւ ծառայել են որպես պահակակետ կամ դիտակետ։ Բեզոարյան Այծերի Դիտակետ Թվագրվում են մ.թ.ա. առաջին դարով:Հայաստանի եւ Առաջավոր Ասիայի աշտարակաձեւ կառույցների զուգահեռ ուսումնասիրությունը հաստատում է նրանց միջեւ գոյություն ունեցող ժամանակագրական, տիպաբանական եւ բնույթային որոշա կի ընդհանրությունները:
Այդ հուշարձանների ոչ լրիվ ընդգրկումն անգամ ցույց է տալիս դրանց բազմազանությունը։ Թեեւ աշտարակաձեւ կառույցների նշանակալից մասը հնարավոր է դասել ամրացված բնակելի տների շարքը, նրանց մի ստվար խումբը կազմում են, այնուամենայնիվ, պաշտամունքային ընդհանուր նշանակություն ունեցող աշտարակաձեւ հուշարձանները` տաճարները եւ հատկապես դամբարանները։ Հանդիպում են նաեւ ուշ աշտարակաձեւ պահակակետեր, դիտման եւ ազդանշանային կայաններ, ամրացված ապաստանավայրեր։ Հայաստանում, որտեղ նկատվում է նման շենքերի հարատեւման քիչ թե շատ անընդհատ պատկեր (ուրարտական, վաղ-հայկական հելլենիստական ժամանակաշրջանում, մ.թ. առաջին դարեր)հանդիպում են այդ շենքերի երկու հիմնական տեսակները՝ դամբարանները (հելլենիստական մ.թ.ա. առաջին դար) եւ ամրացած տները (ուրարտական եւ վաղ-հայկական ժամանակա-շրջան)։ Առաջավոր Ասիայի եւ Հայաստանի աշտարակաձեւ շինությունների տիրապետող ձեւը քառանկյունին կամ քառակուսին է։ Կլոր հատակագիծ ունեցող աշտարակաձեւ շենքերը Հայաստանից բացի Առաջավոր Ասիայում հանդիպում են Սիրիայում եւ թվագրվում են մ.թ. առաջին դարով: Այսպիսով, Հին Հայաստանի ճարտարապետության այս հետաքրքիր բաժնի մեջ մի բնորոշ, կուռ խումբ են կազմում կլոր հատակագիծ ունեցող աշտարակաձեւ դամբարանները։ Փարաքարի հուշարձանը կռվան է դառնում կլոր կառուցվածք ունեցող աշտարակաձեւ կառույցների ողջ խմբի թվագրման համար, թեպետ այժմ էլ, Փարաքարի պեղումների արդյունքների հրապարակումից հետո,պետք է հաշվի առնել Թ. Թորոմանյանի դիտողությունը, մի քանի այսպիսի նախնական տեսք ունեցող բոլորակ աշտարակների`վաղ ժամանակաշրջանին վերաբերվելու մասին։ Ամեն դեպքում Փարաքարի աշտարակաձեւ դամբարանի պեղումները հաստատում են նման հուշարձանների տեղը հայկական հելլենիստական մշակույթի մեջ, որի էությունն ու բովանդակությունը շոշափող կնճռոտ հարցերից է։
Այս տեսակետից Փարաքարի հուշարձանը գալիս է հարստացնելու տեղական մշակույթը, նրա Ճարտարապետական եւ շինարարական տեխնիկայի առանձնահատկությունները: Արարատը բոլոր ժամանակներում էլ հայ ժողովրդի համար եղել ու մնում է կենտրոնական երկրամաս ու նահանգ, որտեղ ծվարել է Փարաքար գյուղը։ Այստեղ են գտնվել Հայաստանի գրեթե բոլոր ժամանակների մայրաքաղաքները` Արմավիրը, Դվինը, Երվանդա- շատը, Արտաշատը, Վաղարշապատը, Կարսը, Անին եւ այժմյան Երեւանը: Այստեղ է նաեւ Հայոց եկեղեցու կենտրոնը՝ Էջմիածնի Մայր Աթոռը:
Արարատյան գոգավորությունում հայտնաբերվել են Հին ու Նոր Քարի դարաշրջանի գործիքներ եւ կենդանիների ոսկորներ՝ Երեւանի հարավում գտնվել է այդ ժամանակաշրջանի մարդու գանգ:
Արարատյան դաշտը եղել եւ մնում է հայ մշակույթի առաջավոր շրջան, հարուստ է հուշարձաններով՝ Շենգավիթի մշակույթը (5-4-րդ հազարամյակ մ.թ.ա.), Թեղուտի երկրագործական բնակատեղին (5-4-րդ հազարամյակ մ.թ.ա.), Մեծամորի հնագույն մետաղաձուլա- կան կենտրոնը (3-րդ-1-ին հազարամյակ մ.թ.ա.), ուրարտական նշա- նավոր ամրոցներ Էրեբունին (Արինբերդ), Թեյշեբաինին (Կարմիր բլուր), Հրազդանի թունելով անցկացված ուրարտական ջրանցքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի ու Զվարթնոցի տաճարնե- րը եւ այլն եւ այլն։ Մեր աչքերի առջեւ հասակ առած քաղաքամայր Երեւանը` մեր ժողովրդի ճարտարապետական մտքի հոյակապ կերտվածք է, որը հարուստ է բազմաթիվ կոթողներով ու ճարտարապետական հուշարձաններով։
Այս բոլոր նշված հուշարձանախմբի մեջ իր ուրույն տեղն ունի- ((*Տիրացյան Գ. Փարաքարի աշտարակաձեւ դամբարանը եւ նման հուշարձանները Հայաստանում եւ Առաջավոր Ասիայում, Բանբեր Երեւանի համալսարանի, 1970 թ.) ՀԱՅԱՑՔ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՔԵՐԸ) - Փարաքարի` վերոնշյալ աշտարակաձն դամբարան մեհյանը: Մեհյա նը հեթանոսական տաճար է, որի կենտրոնում դրվել է որեւէ հեթանո- սական աստվածության արձանը եւ զոհասեղան: Մ.թ.ա. Հայաստան աշխարհում եւ Արարատյան դաշտում եղել են բազմաթիվ մեհյաններ օրինակ, Գառնիի հեթանոսական տաճարը նվիրված է եղել Արեգ-Հելիոս-Միհր արեւի աստծուն, Արամազդի մեհյանը գտնվել է Եփրատի ափին, Անահիտի մեհյանը կառուցվել է Արմավիրում, Վահագնի եւ Աստղիկի մեհյանը՝ Աշտիշատում։ Ըստ պատմագրության` Երվանդ Դ թագավորը մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխում է Արաքսի այն ափը, շինում է աստվածների բնակավայր փոքր քաղաք եւ բոլոր կուռքերին (աստվածներին) տեղափոխում է այնտեղ: Ոչ ոք չի կարող ասել, թե երբ է կառուցվել Փարաքարի մեհյանը` հնարավոր է, որ այս– տեղ գտնվող կուռքը եւս փոխադրված լինի այնտեղ: Վկայություններ կան նաեւ այն մասին, որ տվյալ տարածաշրջանի նշանավոր անձը կարող էր թաղվել մեհյանում, ուստի հնագետների համար կռվան հանդիսացող Փարաքարի մեհյանի թվագրությունը կարելի է մեկ- նաբանել, որ նա կառուցվել է ոչ թե մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերում, այլ մի քանի դար առաջ, իսկ պեղված դամբարանը, որը թվագրվում է մինչեւ մ.թ. 1-ին դարով` այդ նշանավոր մարդը (որը եղել է տեղանքի բնակիչ), թաղվել է 6-7 դար առաջ։ Հնագետներն իրենց պեղումների ժամանակ նշում են, որ այն մի անգամ քանդվել է ու հետագայում վերաշինվել:
Նմանատիպ շինություն-դամբարաններ են կառուցվել դեռեւս մ.թ.ա. 4-րդ դարում, օրինակ Հալիկառնասում կառուցված դամբարանը եղել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որով հավերժացվել է տվյալ դամբարանի տիրոջ անձը: Կարող է նաեւ, այդպիսին է Փարաքարի դամբարան մեհյանը։ Մեհյանները եղել են կրոնապաշտամունքային մշակութային կենտրոններ, որտեղ պահվել են նաեւ ծիսական սպասք, գրականություն եւ նշագրեր։ Մեհյաններն ունեցել են շատ գանձեր, օրինակ պատիչների կողմից նշվում է, որ քրիստոնեու դոն ընդունելու Համամակ Աշտիշատի Անահիտ աստծո մեհյանը կան դավանաձք ընդունելուց հետո Հայաստան աշխարհում գտնվող խանդելուց հոր գանձերը բաժանել են աղքատներին։ Քրիստոնեա բոլոր մահակները բանդվել են հիմնահատակ։ Էջմիածնի Մայր տաճարի տեղում եղել է մեհյան (որ ապացուցվել է 1956-1959 թթ. պնդումներով։ Հեթանոսական Հայաստանի հազարավոր մեհյաննե րից կանցոն է մնացել միայն Գառնիի տաճարը:
Փարաքարի դամբարան-մեհյանը հաստատում է, որ Փարաքարը Հայաստան աշխարհի ամենահին բնակավայրերից մեկն է, բայց թե ինչ անուն է ունեցել, արդյոք հնուց ի վեր Փարաքար է կոչվել, ոչ ոք չի կարող ասել։ Հնագետները եւս չկարողացան ոչ մի կերպ պարզաբանել աշխարհում հայտնի Մեծամորի մետաղաձուլական բնակավայր կենտրոնի անունը եւ ստիպված հարակից գետի անունով անվանեցին Մեծամոր: Փարաքարի անվան եւ պատմության հետ կապված որոնումներ են կատարվել ՀՀ ազգային գրադարանում, Մատենադարանի եւ Ակադեմիայի գրադարաններում պահվող ձեռագրերում։ Ամենահին հիշատակությունը` Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի «Ջամբո» աշխատության մեջ` 1636 եւ 1657 թվականներին գյուղը նշվում է Փարաքար։ Շիրաբաթ անունը նորաթուխ է եւ հավանաբար ծագում է տիրող բեկերից ու խաներից մեկի անունից։ Ուշագրավ է այն, որ Փարաքարի գերեզմանոցում հայտնաբերված տապանաքարը թվագրված է ՌՄԿԷ (1267+551=1818) թվականով, որտեղ գյուղի անունը նշված է Փարաքար: Դա անհերքելի ապացույց է, որ այդ թվականին գյուղը եղել է դարձյալ Փարաքար անունով։
Փարաքար անվան հետ կան մի քանի վարկածներ՝ կապված պարսիկների ու թուրքերի հետ։ Փարաքար անունը իբր թե փարա՝ փող, իսկ քյարը՝ օգուտ: Կարծում ենք շինծու է եւ չի համապատասխանում իրականությանը։ Մանրամասնենք, նախ 13-րդ դարի սկզբներին պարսիկները ու թուրքերը Հայաստանին չեն տիրում, եւ երկրորդ` Փարաքար հիմքում հայերեն «քար» բառն է:Գրավոր աղբյուրներում անվան ամենաճշգրիտ մեկնաբանությունը տվել է Թաղիադյանը իր «Ճանապարհորդութին» աշխատության մեջ (1847 թ., Կալկաթա), այն կապելով գյուղում գտնվող օճառահանքից դուրս եկող դեղնականաչավուն քարի անվան հետ` «փրփրա-քար», որն օգտագործվել է որպես օճառ եւ որը փարաքարցիները վաճառել են նաեւ ուրիշներին: Փրփրաքար անվան որոշ տառեր սղվել են եւ մնացել է Փարաքարը, որով էլ բնակավայրը հայտնի է: Մեկ այլ տարբերակով օտարազգիների (արաբների, սելջուկների, թաթարների) համար դժվար է եղել արտասանել փրփրաքար եւ ընտրվել է ավելի հեշտ «փարաքար» տարբերակը։
Համեղ Հյուրատուն – Tasty Guest House
«Համեղ Հյուրատունը» գտնվում է Արմավիրի մարզում ՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Թումանյան փող., տուն 3 հասցեում: Էջմիածնից Երևան ձգվող ճանապարհին
«Համեղ հյուրատուն»-ն առաջին կանգառն է, որտեղ ծանոթանում են հայկական խոհանոցի ճաշացանկին, ավանդույթներին և համեղ սնվելուն:
2019 թ.-ին «Ինտեգրված Գյուղական Զբոսածրջության Զարգացում » ծրագրի աջակցությամբ դարձավ հայկական խոհանոցի ավանդույթները ներկայացնող Գաստրո բակերից մեկը։
Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվել ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ` ՀՀ Տարածքային Տարածքայինկառավարմանևենթակառուցվածքներինախարարության հետհամատեղ: Հյուրատունը գործում է արդեն 5 տարի, ընդունում` բացառապես արտասահմանցի հյուրերի ամբողջ աշխարհիցշուրջ տարին:
Հյուրատան հիմնադիր-տնօրենը՝ գաստրոտուրզմի կազմակերպիչ,թրավել գաստրովլոգգեր, հեռուստահաղորդավար Զառա Կարապետյանն է ։ Այստեղ այցելուները կարող են համտեսել հայկական ուտեստներ, ինչպես նաև բացահայտել համեղ սնվելու գաղտիքը ։ Ճաշացանկը բազմազան է և համեղ, առաջարկում են Ձեզ հայկական խոհանոցի լավագույն և ավանդական ուտեստները։
Համեղ Հյուրատանը կազմակերպվում է նաև «Համեղ շոու Զառայի հետ » ծրագիրը, որտեղ այցելուներն են պատրասում իրենց նախընտրած ավանդական ուտեստները:
«ԿԵՍԱԲԵԼԼԱ» հյուրատունը գտնվում է Ամավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Երևանյան փողոց 3 շենք հասցեում: Հյուրատունը ունի հարմարավետ սենյակներ հյուրերին ընդունելու համար:
հեռ.+37498001986
+37493323114
«ԳԻԳԱՆՏ» հյուրանոցը գտնվում է Ամավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրի Մայրաքաղաքային փողոց (Գիգանտ շաուրմայի հարևանությամբ) հասցեում: Հյուրանոցն ունի հարմարավետ համարներ :
բջջ.+37491386689
«ԿԵՏՉՈՒՏ» ռեստորանը գտնվում է Ամավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք բնակավայրի Ագաթանգեղոս փողոց 43 շենք հասցեում:
Ռեստորանում կարող եք անցկացնել հաճելի ժամանց և համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեստները :
բջջ.+37493919181
«ԼՅՈՒՔՍ ՊԼԱԶԱ ՀՈԹԵԼ» -ը գտնվում է Ամավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Ի.Գասպարյան փողոց 24 շենք հասցեում:
Հոթելն ունի հարմարավետ համարներ :
բջջ.+37499203535
+37498433635
«ՊՈՐԹ ՊԼԱԶԱ ՀՈԹԵԼ» -ը գտնվում է Ամավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Հ.Աբրահամյան փողոց 19 շենք հասցեում:
բջջ.+37443091999
Parakar
Location on Google Maps
YouTube