Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Տիգրան Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
11/08/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/10/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ զբոսաշրջության ոլորտում ուժի մեջ են մտել մի շարք պարտադիր կարգավորումներ, որոնք սահմանված են օրենսդրական ակտերով:
Կից ներկայացնում ենք նշված կարգավորումներով սահմանված պարտադիր պահանջները, որոնք վերաբերում են զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներին։
 

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին

Տեղեկացնում ենք, որ ուժի մեջ են մտել ՀՀ «Զբոսաշրջության մասին» օրենքի և ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնք սահմանում են պարտադիր կարգավորումներ զբոսաշրջության ոլորտում՝ վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից։

Ø  Հյուրանոցային ծառայությունների դեպքում

Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են՝

-       հաստատել ներքին կանոնակարգ՝ սպառողի և նրա գույքի անվտանգությունը ապահովելու նպատակով,

-       պահպանել այդ կանոնակարգը՝ ապահովելով ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն պահանջները,

-       վարել տվյալների գրանցամատյան՝ կացության ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ,

-       տեսանելի վայրում տեղադրել օրենքով սահմանված տեղեկատվությունը,

-       ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայություններից օգտվելու և համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորություն (նոր կառուցվող հյուրանոցներում և առողջարաններում)։

Ø  Զբոսաշրջային կենտրոնների և տեղեկատվական կենտրոնների դեպքում

Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունները կարող են գործել միայն օրենքով սահմանված որակավորում ստանալուց հետո։

Տեղեկատվական կենտրոնները, եթե օգտագործում են օրենքով նախատեսված տարբերանշանը, պետք է ունենան համապատասխան որակավորում։

Որակավորման գործընթացը սահմանված է ՀՀ կառավարության կողմից։

 

 

Ø  Զբոսաշրջային տրանսպորտի պահանջներ

Զբոսաշրջային երթուղիների համար պետք է օգտագործվեն միայն որակավորում ստացած տրանսպորտային միջոցներ։

Տրանսպորտային միջոցների դիմապակու վրա պարտադիր է տեղադրել ՀՀ կառավարության սահմանած ձևի համապատասխան նշանը։

Օրենքով արգելվում է առանց իրավասության զբոսաշրջային ծառայությունների առաջարկներ ներկայացնելը։

Ø  Զբոսավարներ և ուղեկցորդներ

Զբոսավարները և ուղեկցորդները պարտավոր են իրենց ծառայություններ մատուցելիս տեսանելի վայրում կրել անվանաքարտ՝ ՀՀ կառավարության սահմանած ձևով։

Օտարերկրացիները չեն կարող կատարել զբոսավարի կամ ուղեկցորդի գործառույթներ՝ առանց օրենքով սահմանված որակավորման։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օրենքով սահմանված պարտադիր պահանջները չապահովելը կհանգեցնի վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 17112-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝  ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է՝

Ծանոթանալ գործող կարգավորումներին և ապահովել օրենքից բխող պահանջների պատշաճ կատարումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

info@msib.gov.am

+374 60 680 212

Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner