04.07.24
Ֆինանսական կրթման ազգային ծրագիր
|
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_
|
|
02.07.24
«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024»
|
«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» միջոցառումը, որը նպատակ ունի ճանաչել կանանց ներդրումը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործում կազմակերպում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության՝ ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և անհրաժեշտ է «Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում մրցանակաբաշխության մասնակցելու համար Փարաքար համայնքում առաջադրելու կանանց՝ իրենց առանցքային դերի համապատասխան անվանակարգում։Մրցանակաբաշխության մանրամասները հասանելի են www.wice.am կայքում, իսկ հայտարարությունը ՀՀ ...
Մանրամասն |
|
27.06.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
ԱՌԵՎՏՐԱՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ
|
2024 թվականի հուլիսի 29-ին ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014 թ., ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 թիվ 2343-Ն) սահմանված կարգի, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սամ-Շող» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 27/2 հասցեում նախատեսվող առևտրահասարակական կենտրոնի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 99991155 հեռախոսահամարին: ...
Մանրամասն |
|
24.06.24
Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում հունիսի 25/26-ին
|
Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում հունիսի 25/26-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ, Զվարթնոց, Մուսալեռ գյուղերի և Էջմիածին քաղաքի՝ Զվարթնոց թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
17.06.24
UNDP in Armenia
|
UNDP in Armenia | ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նպաստելով զարգացմանը՝ կանխարգելելու ճգնաժամը» ծրագրի շրջանակներում ՕքսԵՋեն հիմնադրամը հայտարարում է փոքր ոչ դրամային դրամաշնորհների մրցույթ ՀՀ Արմավիրի մարզում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից փախստական, նրանց հյուրընկալող սոցիալապես խոցելի անհատների կամ ընտանիքների համար: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ․ հունիսի 23-ը:
|
|
05.06.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում ենք ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի կողմից հրապարակված աճուրդի հայտարարության տեքստում կատարել ուղղում՝ Լոտ 10-ի «0,5883» թիվը փոխարինել «0,05883» թվով։
|
|
22.04.24
Արարատյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին։
|
Շինարարական աշխատանքների ավարտին կունենանք գրեթե 750 գծմ կապիտալ նորոգված ճանապարհ։ Արարատյան փողոցը Փարաքար համայնքի կարևորագույն փողոցներից է։ Այն հանդիսանում է Երևան-Արմավիր (Մ5) մայրուղուն զուգահեռ ճանապարհ, ինչպես նաև մայրուղին միացնում է օդանակավակայան տանող ճանապարհին և հետևաբար կարող է հանդիսանալ այլընտրանքային ճանապարհ։ Արարատյան փողոցի շինարարական աշխատանքները կատարվում են «Շինպլյուս» ՍՊԸ-ի կողմից։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 45 մլն ՀՀ դրամ։ Նշեմ նաև, որ նախքան ասֆալտապատման աշխատանքները կատարվել են ճանապարհի ստորգետնյա ենթակառուցվածքների նորոգման և կառուցման աշխատանքներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |