Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մայիսի 5-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-05052025-04-0005 որոշումը, քաղաքացի Պարգև Գևորգի Գալստյանի 2025 թվականի մայիսի 7-ի N 2044 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Պարգև Գևորգի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող` 04-074-0024-0014 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-074-0024-0023-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 57.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Պարգև Գևորգի Գալստյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |