Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2024 թվականի փետրվարի 12-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-12022024-04-0065 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասն անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» թիվ 763-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետում «987.6» թիվը փոխարինել «992.5» թվով,
2) որոշման 2-րդ կետում «0.09876» թիվը փոխարինել «0.09925» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: