Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-09072025-04-0708 որոշումը, շինությունը կատարած անձ Պետրոս Հարությունի Համբարյանի 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 3644 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 27-ի «Ինքնակամ կառուցված շինությունը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու, օտարելու, և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 568-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1) որոշումից հանել որոշման 4-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: