Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով՝ ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Ելենա Սուրենի Պետրոսյանի 2025 թվականի օգոստոսի 11-ի N 3969 դիմումը, որոշում եմ՝
1. Ելենա Սուրենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 16-ին տրված թիվ 16052025-04-0075 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գտրանցման վկայական) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0510-0067 կադաստրային ծածկագրով 0.17 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, որից 0.10276 հեկտար մակերեսովը վարելահող, իսկ 0.06724 հեկտար մակերեսը կորիզավոր գործառնական նշանակության հողամասը (գոտին՝ Մերձարաքսյան, 3-րդ կարգի վարելահող՝ կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 304.5 Հայաստանի Հանրապետության դրամ և կորիզավոր` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 411.0 Հայաստանի Հանրապետության դրամ) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման հող՝ բնակելի տուն կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետր վարելահողի համար 6529,8 Հայաստանի Հանրապետության դրամ և 1 քառակուսի մետր կորիզավորի համար 6423,3 Հայաստանի Հանրապետության դրամ) 1700 քառակուսի մետրի համար կազմում է 11 029 049,40 (տասնմեկ միլիոն քսանինը հազար քառասունինը դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն: