Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 126-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2025 թվականի N 126-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով,նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի 2024 թվականի հուլիսի 24-ի թիվ 58 քաղվածքը, «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 4-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մարտի 29-ին տրված հաշվառման (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024976DZF) տվյալների մուտքագրման տեղեկանքը, հողամասի համասեփականատեր Արմեն Շմավոնի Մկրտչյանի և մյուսների 2024 թվականի օգոստոսի 19 -ի N 4877 դիմումը. որոշում եմ՝

1. Վերականգնել` Արմեն Շմավոնի Մկրտչյանի (ծնված 1967 թվականի հուլիսի 18-ին), Թամար Յաշայի Հովհաննիսյանի (ծնված 1972 թվականի հոկտեմբերի 2-ին), Սարգիս Արմենի Մկրտչյանի (ծնված 1990 թվականի հուլիսի 22-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 2008 թվականին կառուցված անասնաշենքը, 2008 թվականին կառուցված ծածկերի և 2008 թվականին կառուցված պարսպի 04-069-0054-0009 կադաստրային ծածկագրով` 0.0977 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: Նշված հողամասից 580 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 195.4 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 201.6 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն է:

2. 201.6 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել` Արմեն Շմավոնի Մկրտչյանին, Թամար Յաշայի Հովհաննիսյանին և Սարգիս Արմենի Մկրտչյանին հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝ 4441,8 դրամի 30 տոկոսի չափով, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 1332.54 դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 268 640,06 (երկու հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր քառասուն դրամ վեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

3. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող՝ Արմեն Շմավոնի Մկրտչյանին, Թամար Յաշայի Հովհաննիսյանին և Սարգիս Արմենի Մկրտչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0054-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 18,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 10,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 3,8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 93,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը թողնել ինքնակամ:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր ծածկերի և պարսպի համար կազմում է 1181,4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 38 395, 50 (երեսունութ հազար երեք հարյուր ինիսունհինգ Հայաստանի Հանրապետության դրամ հիսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

5. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մ. Մաշտոցի փողոց թիվ 33/1 անասնաշենք (ծածկագիր 04072Q2N9YMV):

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից: 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner