Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2024 թվականի մարտի 28-ի N Կ-28032024-04-0053 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 22-ի «Արթուր Վարդկեսի Բոյախչյանի, Նելլի Սամվելի Բոյախչյանի, Տիգրան Արթուրի Բոյախչյանի և Վարդգես Արթուրի Բոյախչյանի կողմից կատարած ինքնակամ շինության օրինականացման մասին» թիվ 165-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում.
1) որոշման 1-ին կետում՝ «20,0 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը» բառերը փոխարինել «9.3 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը» բառերով,
2) որոշման 1-ին կետում «համաձայն «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:» բառերից հետո լրացնել «Բազմաբնակարան շենքի տակ՝ ընդհանուր բաժնային սեփականության հանդիսացող տարածքում գտնվող 10.7 քառակուսի մետր մակերեսով նկուղը թողնել ինքնակամ:» բառերով:
3) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Ինքնակամ կառույցի օրինականացման վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր կցակառույցի համար՝ 817,5 դրամ, յուրաքանչյուր մեկ ինքնակամ բացվածքի համար կազմում է 817,5 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 10 237.75 (տասը հազար երկու հարյուր երեսունյոթ դրամ յոթանասունհինգ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: