Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 28062022-04-0044 և N 15082018-04-0044 վկայականները և հողամասի սեփականատեր Գյուլնարա Պողոսյանի 2025 թվականի մարտի 7-ի N 1156 դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Ա. Մանուկյան փողոց 1-ին փակուղի N 1 և Երևանյան 2-րդ փողոց N 52/2 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ Փարաքար համայնք գյուղ Մուսալեռ, Վաղարշապատ-Երևան խճուղի N 52 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։