Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի մայիսի 8-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 04-069-0056-0155 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին (առանձնացվող մաս 1) 0.0794 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց N 2/2 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող մաս 2) 0.3790 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց N 2/1 վարչական շենք:
3 . Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: