Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 597-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Ալի Աքբար Ազհարի Կամանդի 2025 թվականի մայիսի 5-ի N 1974 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց 22 բնակելի տուն հասցեում գտնվող՝ Ալի Աքբար Ազհարի Կամանդին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0087-0031 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման 440.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող:
2.Ալի Աքբար Ազհարի Կամանդին սեփականության իրավունքով պատկանող վկայականում նշված 337.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը քանդված է, հողամասի վրա նախատեսվում է կառուցել առևտրի սրահ:
3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 440.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: