Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2025 թ.

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված N 31072025-04-0075 և N 31072025-04-0003 վկայականները, հողամասի սեփականատեր Արման Գալուստի Բարսեղյանի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 5051 դիմումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող՝ 04-094-0112-0036 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 0.0037 հա մակերեսով մակերեսով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող՝ 04-094-0893-0004 կադաստրային ծածկագրով 0.0032 հա մակերեսով հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 37.0 քառակուսի մետր մակերեսով և 32.0 քառակուսի մետր մակերեսով հողամասերը հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան փողոց թիվ 2/2 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան փողոց թիվ 2/1 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Վ.Համբարձումյան փողոց թիվ 2/1 բնակելի տուն (ծածկագիր 04012NUDLF8L):

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner