Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնուրման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 13-ի թիվ 4 որոշման մասին 2025 թվականի օգոստոսի 6-ին տրված N 13 քաղվածքը, «Ջիվան Արսենի Հարությունյանի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հուլիսի 18-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացիներ Նազիկ Մարատի Հովհաննիսյանի և մյուսների 2025 թվականի սեպտեմբերի 2-ի N 4368 դիմումը. որոշում եմ՝
1.Վերականգնել՝ Նազիկ Մարատի Հովհաննիսյանի (ծնված 1970 թվականի նոյեմբերի 1-ին), Նելլի Պայքարի Հովհաննիսյանի (ծնված 1988 թվականի հոկտեմբերի հունիսի 4-ին) և Վազգեն Պայքարի Հովհաննիսյանի (ծնված 1990 թվականի օգոստոսի 30-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1990 թվականին կառուցված բնակելի տան/նկուղ/, 1990 թվականին կառուցված բնակելի տուն, 1990 թվականին կառուցված բաց պատշգամբ, 1990 թվականին կառուցված օժանդակ շինություն, 1990 թվականին կառուցված ավտոտնակ և 1990 թվականին կառուցված պարիսպ՝ 04-009-0003-0039 կադաստրային ծածկագրով՝ 0.084 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: Նշված հողամասից 700.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 140.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Այգեկ 1-ին փողոց 2 բնակելի տուն, (04032SWB2GFQ):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: