Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 411-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 411-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԹԻՎ 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 15-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-15052025-04-0063 որոշումը. որոշում եմ՝

     1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 6-ի «Ինքնակամ կառուցված շինությունը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու, օտարելու, և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 347-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝

1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, 55.4 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 10.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկուղը, 55.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի առաջին հարկը և 31.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի ձեղնահարկը, ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել համաձայն «Սևան Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի»,

2) որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Ժորա Վաղինակի Բալյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունները, Ժորա Վաղինակի Բալյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ. Մամիկոնյան փողոց, 3-րդ նրբանցք, 11 հասցեում գտնվող 0,00554 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով

3) որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «55.4 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն»,

4) որոշման 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր ավտոտնակի նկուղի, ավտոտնակի 1-ին հարկի և ավտոտնակի ձեղնահարկի համար 2725.0 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 264 597.50 (երկու հարյուր վաթսուն չորս հազար հինգ հարյուր իննսուն յոթ Հայաստանի Հանրապետության դրամ հիսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին»,

5) որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 10513,8 դրամ, որը 55.4 քառակուսի մետրի համար կկազմի 582 464.52 (հինգ հարյուր ութսուն երկու հազար չորս հարյուր վաթսուն չորս Հայաստանի Հանրապետության դրամ հիսուն երկու լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին»:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner