Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի նոյեմբերի 25-ին «ԳԵՈ-ՍԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, և հողամասի սեփականատեր Էդվարդ Խլղաթյանի 2025 թվականի հունվարի 27-ի N 291 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող Էդվարդ Խլղաթյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0141-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող մաս) 0.0467 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վարդավառի փողոց, N 5/1 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (մնացորդային մաս) 0.0153 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վարդավառի փողոց, N 5 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: