Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 227-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2025 թվականի N 227-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի փետրվարի 5-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20254KQAVL), ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված է սեղանամատյանում 9599-ով և 9601-ով/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 13.03.1991 թվականի թիվ 4 որոշումից 2024 թվականի մայիսի 6-ին տրված թիվ 8 քաղվածքը, 2025 թվականի հունվարի 30-ին «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և Անդրանիկ Ջիվանի Անդրեասյանի 2025 թվականի մարտի 11-ի թիվ 1202 դիմումը, որոշում եմ՝

1. Վերականգնել` Անդրանիկ Ջիվանի Անդրեասյանի (ծնված` 1977 թվականի փետրվարի 18-ին) սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1985 թվականին կառուցված բնակելի տան, 1985 թվականին կառուցված հացատան, 1985 թվականին կառուցված կիսակառույցի, 1985 թվականին կառուցված կիսակառույցի, 1985 թվականին կառուցված հիմքի, 1985 թվականին կառուցված կաթսայատան, 1985 թվականին կառուցված պարսպի և 04-009-0015-0020 կադաստրային ծածկագրով` 0.0742 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի, իսկ 2020 թվականին կառուցված անասնաշենքը թողնել ինքնակամ:

2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք գյուղ Այգեկ, Երևանյան խճուղի, 16 բնակելի տուն:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

4 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺՊ                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner