Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատերեր Քրիստինե Ավանեսյանի և Արթուր Թադևոսյանի 2019 թվականի փետրվարի 19-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Քրիստինե Ավանեսյանի և Արթուր Թադևոսյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0407-0010 կադաստրային ծածկագրով, 0.23 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը՝ կորիզավոր) նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօտագործման և այլ արտադրական նշանակության հող՝ արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան) սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: