Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի» 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Արևաշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 29-ի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ թիվ 3 որոշումը և Ռուզաննա Հակոբի Բաղրամյանի 2025 թվականի հուլիսի 30-ի թիվ 3768 դիմումը՝ որոշում եմ.
1. Ռուզաննա Հակոբի Բաղրամյանին 2025 թվականի հուլիսի 30-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Արևաշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր համաձայն հավելվածի:
2. 2025 թվականի հուլիսի 30-ից լուծել Ռուզաննա Հակոբի Բաղրամյանի հետ 2024 թվականի օգոստոսի 21-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
3. Աշխատավարձի վճարումը կատարել ըստ հաստատված հաստիքացուցակի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: