Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 29-ին տրված N246 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Կարեն Ալբերտի Մելքումյանի 2023 թվականի հուլիսի 11-ի N 2696 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող Կարեն Ալբերտի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող 04-026-0054-0037 կադաստրային ծածկագրով 0,0971 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում ջերմոց կառուցելու համար: 2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |