Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված «Արա Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Գագիկ Մկրտչյանի 2024 թվականի մարտի 22-ի դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող Գագիկ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 04-065-0062-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (հիմնական մաս) 1280.2 քառակուսի մետր մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց 1-ին նրբանցք N 3 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող մաս 1) 1053.9 քառակուսի մետր մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց 1-ին նրբանցք N 3/1 հողամաս:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին (առանձնացվող մաս 2) 1165.9 քառակուսի մետր մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց 1-ին նրբանցք N 3/2 շինություն:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: