Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 9-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյակ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի օգոստոսի 8-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024BK75LG), հողամասի սեփականատեր Արմեն Մայիսի Եղյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 6299 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Գ. Լուսավորչի փողոց թիվ 14 հասցեում գտնվող՝ Արմեն Մայիսի Եղյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0033-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 29.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 12.0 քառակուսի մետր մակերսով ծածկը, 11.8 քառակուսի մետր մակերսով պարիսպը և 31.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՍՏՂԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, ծածկի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրան, 1 քառակուսի մետր անասնաշենքի և պարսպի համար կազմում է 1181,4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 133 695,1 (մեկ հարյուր երեսուներեք հազար վեց հարյուր իննսունհինգ Հայաստանի Հանրապետության դրամ տասը լումա):
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: