Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով 1991 թվականի մարտի 13-ի թիվ 4 որոշման մասին 2025 թվականի մարտի 26-ին տրված N 5 քաղվածքը, «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին տրված հողամասի և շինության հատակագիծը և քաղաքացի Սուսան Արմենակի Գրիգորյանի կողմից լիազորված անձ Արթուր Կամոյի Բաբալյանի 2025 թվականի մայիսի 12-ի N 2088 դիմումը. որոշում եմ՝
1. Վերականգնել Սուսան Արմենակի Գրիգորյանի (ծնված` 1940 թվականի ապրիլի 4-ին) և Ռաֆիկ Մարտունի Գրիգորյանի (ծնված` 1971 թվականի հուլիսի 5-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1970 թվականին կառուցված բնակելի տան, 1970 թվականին կառուցված բնակելի տան նկուղի, 1970 թվականին կառուցված աստիճանի, 1970 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1970 թվականին կառուցված սանհանգույցի, 1994 թվականին կառուցված բնակելի տան, 1994 թվականին կառուցված թռչնանոցի, 0.1 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ, իսկ 2019 թվականին ինքնակամ կառուցված կիսակառույցը, 2019 թվականին ինքնակամ կառուցված պարսպը, 2023 թվականին ինքնակամ կառուցված պահեստը թողնել ինքնակամ՝ համաձայն «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Այգեկ, 6-րդ փողոց 26 բնակելի տուն (04032LZ6RA2R):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: