Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ 1-ին գոտու մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքով անցնող Էջմիածնի խճուղու վրա գտնվող Փարաքար համայնքի փողոցները և Էջմիածնի խճուղուց դեպի <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայան տանող փողոցը, իսկ 2-րդ գոտու մեջ գտնվում են 1-ին գոտում մեջ չընդգրկված փողոցները:
3. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 4-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին>> N 37-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: