Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 4-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատեր Վեհանուշ Հակոբի Քեշիշյանի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Կարեն Ակտիվի Չոբանյանի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի N 4420 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Վեհանուշ Հակոբի Քեշիշյանին, Նաիրա Վիրաբյանին, Հայկուշ Վիրաբյանին, Հակոբ Վիրաբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0074-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին՝ (Կողմ 1) 0.0814 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Խ. Աբովյան փողոց, 1 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Կողմ 2) 0.0049 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Խ. Աբովյան փողոց, 1/1 ավտոտնակ:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: