Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի օգոստոսի 22-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Ալիկ Մերուժանի Սարգսյանի 2025 թվականի հունիսի 25-ի N 4240 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Ալիկ Մերուժանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0040-0006 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Կողմ 1) 0.0374 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Րաֆֆու փողոց, 10 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Կողմ 2) 0.0372 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Վանի փողոց, 11 հողամաս:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: