|     Ղեկավարվելով   <<Տեղական տուրքի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է ՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2020 տեղական վճարների գծով արտոնություններ՝ համաձայն հավելվածի: 2. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 4-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություներ սահմանելու մասին>> N 38-Ն որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |