Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու Հոգևոր հովիվ ավագ քահանա Տեր Գեղամ Քեսաբլյանի 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 875 դիմումը ՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ համաձայնություն Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուն, ջեռուցման ամիսներին եկեղեցու բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով, գազի վարձավճարի վճարման համար հատկացնելու 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ դրամաշնորհ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |