Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրք»-ը` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշմամբ հաստատված վարքագծի կանոնագրքի դրույթները տարածվում են Փարաքար համայնքի ավագանու, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների, այդ թվում աշխատակազմի համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող հանրային և վարչական ծառայողների, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի, Փարաքարի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկի ղեկավարի և աշխատակիցների վրա, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են և բխում են վերջիններիս կարգավիճակի առանձնահատկություններից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: