Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թ-ի մարտի 26-ի թիվ 01/7/02315-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի մարտի 21-ի թիվ 01/11.1/4204 գրությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ԳՍ/14.1/2225-2024 գրությունը, հողամասի համասեփականատեր Օլգա Անժիկի Աչոյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 6949 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող, Օլգա Անժիկի Հախվերդյանին և Ալալյա Փիլոսի Հախվերդյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0069-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման 71.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հող:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 71.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: