Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված N 31072025-04-0003 և N 31072025-04-0075 վկայականները, հողամասի սեփականատեր Արման Գալուստի Բարսեղյանի 2025 թվականի նոյեմբերի 12-ի N 5656 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող՝ 04-094-0893-0004 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 0.0032 հա մակերեսով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող՝ 04-094-0112-0036 կադաստրային ծածկագրով 0.0037 հա մակերեսով հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող, նույն հողամասերի վրա առկա 51,0 քմ մակերեսով շինության՝ կիսանկուղի գործառնական նշանակությունը փոխել որպես՝ ատամնաբուժարան, 52,9 քմ մակերեսով շինության՝ բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել որպես՝ ատամնաբուժարան հիմք ընդունելով «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի հատակագիծը:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 32.0 քառակուսի մետր մակերեսով և 37.0 քառակուսի մետր մակերեսով հողամասերը հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Համբարձումյան N 2/1 և Վ. Համբարձումյան N 2/2 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Վ. Համբարձումյան N 2/1 ատամնաբուժարան (ծածկագիր 040126RDEUCX):
4. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի «Միասնական հասցե տրամադրելու և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 849-Ա որոշումը:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքար համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: