Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված են սեղանամատյանում 13163-ով/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1994 թվականի մայիսի 5-ի թիվ 5 որոշումից 2025 թվականի հուլիսի 2-ին տրված թիվ 27 քաղվածքը, «Թաթուլ Ջանոյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացի Կարապետ Սուրենի Սինանյանի կողմից տրված լիազորագիրը, լիազորված անձ Հայկազ Մուշեղի Գալստյանի 2025 թվականի հուլիսի 2-ի թիվ 3220 դիմումը, որոշում եմ՝
1. Վերականգնել` Կարապետ Սուրենի Սինանյանի (ծնված` 1985 թվականի հոկտեմբերի 20-ին) ժառանգության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1967 թվականին կառուցված բնակելի տան, 1967 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1967 թվականին կառուցված բնակելի տան, 1967 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1967 թվականին կառուցված խորդանոցի, 1967 թվականին կառուցված բնակելի տան, 1967 թվականին կառուցված բնակելի տան, 1967 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1967 թվականին կառուցված մառանի, 1967 թվականին կառուցված անասնաշենքի, 1967 թվականին կառուցված ծածկի և 04-074-0017-0008 կադաստրային ծածկագրով` 0.18280 հեկտար մակերեսով, որից 0,00744 ընդհանուր բաժնային սեփականության, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Թաթուլ Ջանոյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի, իսկ հողամասում առկա 25.8 քմ մակերեսով ավտոտնակը, 28.3 քմ մակերեսով բնակելի տունը, 48.7 քմ մակերեսով անասնաշենքը և 65.2 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ: Նշված հողամասից 1800.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը հատկացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն է, 28.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Շինարարների փողոց, N 51 բնակելի տուն: (04082TTAM9D9):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: