Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի մայիսի 11-ի թիվ Կ-11052022-04-0130 որոշումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 4-ի «Փարաքար համայնքի բնակիչ Գոհար Հայրապետի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող ավտոտնակի զբաղեցրած 0.0023 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի վերականգնման մասին» N 111-Ա որոշման նախաբանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «6-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով,
2) «հողամասի սեփականատեր» բառերը հանել: