1. ՀՀ Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է 04.11.2025թ. թիվ 7 արձանագրությունը: Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ.Միքայելյանի 04.11.2025 թվականի զեկուցագրի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Շողիկ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Այգեկ բնակավայրում գտնվող 04-009-0126-0004 և 04-009-0126-0005 կադաստրային ծածկագրերով հողամասում, իրականացվել է բետոնե հիմքերով և մետաղական կոնստրուկցիայով ծածկի կառուցում:
Քաղաքաշինության բաժնի աշխատակիցների կողմից նախազգուշացվելուց հետո իրավախախտման հետևանքները չվերացնելու պատճառով կազմվել է 04.11.2025թ. թիվ 7 արձանագրությունը: Զեկուցագրի համաձայն առերևույթ կատարվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում:
Վերը նշված առերևույթ իրավախախտման փաստի հայտնաբերման կապակցությամբ ՀՀ Արմավիրի Փարաքարի համայնքապետարանում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2025 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքարի համայնքապետարանում տեղի է ունեցել վարչական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը, Տիգրան Ղազարյանը, Կարեն Ղազարյանը և Շողիկ Սիմոնյանի ամուսինը՝ Վարդգես Պողոսյանը:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մավի համաձայն' վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն' վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն'
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ, , 219.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.
1. Շողիկ Գարուշի Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության' «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Պարտավորեցնել Շողիկ Գարուշի Սիմոնյանին տուգանքի գումարը վճարել 900325155258 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ
ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության hրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան' երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման' ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով' անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում Փարաքար համայնքի ղեկավարը: