Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 17-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, քաղաքացի Անուշավան Արամի Թորոսյանի 2025 թվականի հունիսի 10-ի N 2696 դիմումը և Փարաքար համայնքի ավագանու <<Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 20-ի N 3 դրական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` Անուշավան Արամի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0503-0008 կադաստրային ծածկագրով, 0,04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնաշենք - պահոց կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: