Այսօր: Ուրբաթ, 27 Հունվարի 2023թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 104-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42, paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2022 թվականի N 104-Ա

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ և ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի ,,ա,, պարբերությամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 2023 թվականին Փարաքար համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ. համայնքի ավագանին որոշում է`

Նպատակահարմար գտնել և հավանություն տալ 2023 թվականի հետևյալ սուբվենցիոն ծրագրերին.

1.Փարաքար համայնքի բնակավայրերի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, մասնակի էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացում։

2․ Փարաքար, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ բնակավայրերի բուժամբուլատորիաների, Արևաշատ, Պտղունք, Այգեկ բնակավայրերի բուժկետների, Փարաքար բնակավայրի կենցաղի տան վերանորոգում:

3․ Փարաքար համայնքի Փարաքար, Մուսալեռ, Մերձավան, Թաիրով, Նորակերտ, Այգեկ, Պտղունք բանակավայրերի մանկապարտեզների վերանորոգում և Արևաշատի մանկապարտեզի բակի  բարեկարգում և  կոյուղու  կառուցում։

4․ Փարաքար համայնքի փողոցների ասֆալտապատում (Այգեկ բնակավայրում 1-ին փողոցի 500 մետր հատված, Արևաշատ բնակավայրում՝ Երևանյան խճուղու մոտ 650 մետր հատված, Թաիրով բնակավայրում՝ Լեոյի փողոցի՝ 200 մետր, Ա․Խաչատուրյան՝ 600 մետր, Նարեկացի՝400 մետր, Պտղունք բնակավայրի Հ. Շիրազ փողոցում 430 մետր, Մերձավան բնակավայրում Երևանյան խճ՝ 2700 մետր, Մասիսի փ․՝300 մ, Երիտասարդության փ․՝ 200մ, Փարաքար բնակավայրում՝ Էրեբունի փողոցում՝ 430մ մետր, Կոմիտասի փողոց ՝115 մետր, Վ․Սարգսյան թաղամասում 775 մետր, Բաղրամյան բնակավայրում Բաղրամյան փողոցում 490 մետր, Կոմիտասի փողոց, Նորակերտ բնակավայրում Կոմիտասի փողոցի 400 մետր, Մուսալեռ բնակավայրի Բաղրամյան փողոցի 600 մետր):

5․ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Է․Թևոսյան և Րաֆֆու փողոցների կոյուղագծի կառուցում։

6․Փարաքար համայնքի Այգեկ, Նորակերտ, Արևաշատ, Մուսալեռ, Մերձավան, Պտղունք, Թաիրով, Բաղրամյան, Փարաքար բնակավայրերի ոռոգման ցանցի ընդլայնում։

7․Փարաքար համայնքի Պտղունք և Մուսալեռ բնակավայրերի 4 խորքային հորերի վերականգնում։

8․ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Է․ Թևոսյան փողոցի տուֆով սալարկում։

9.Համայնքի ղեկավարին (Դ.Մինասյան)՝ սուբվենցիայի ծրագրերը ներկայացնել համապատասխան մարմիններին:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընման պահից:


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42
0231 6-00-42, 060-53-00-42
paraqar.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner