Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 451-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2022 թվականի N 451-Ա

ԱԼԻԿ ՎԻԼԻԲՈՒՐԻ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԻԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, 33-րդ կետով հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցված է սեղանամատյանում 2117-ով, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ>> ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի 11.11.2021թ.-ի N Ամ-1418 գրությունը, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Խորհուրդների փողոցի 12 տան բնակիչ Ալիկ Վիլիբուրի Հովնանյանի, իրեն պատկանող /հիմք՝ 1994 թվականի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը և «ՊՐՈՖ-ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 9-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 11.08.2022թ.-ին տրավծ հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը 2022MLK3MN) հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու խնդրանքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Ալիկ Վիլիբուրի Հովնանյանի գույքային իրավունքը՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 04-094-0066-0026-ից կադաստրային ծածկագրով 50 քառակուսի մետր մակերեսով բնակավայրեի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ

2. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող Ալիկ Վիլիբուրի Հովնանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0066-0026-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 50 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՊՐՈՖ-ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

3. 50 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման  համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր ավտոտակի համար` 2316 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 115 800 (հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր դրամ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

5. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք գյուղ Փարաքար, Խորհուրդների փողոց 12/1 ավտոտնակ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner