Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի ապրիլի 01-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից և հողամասի սեփականատեր Սամվել Ֆիլորի Մանուկյանի 2025 թվականի ապրիլի 25-ի N 1842 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Սամվել Ֆիլորի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-030-0029-0022 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին (առանձնացվող մաս 1) 0.1831 հեկտար մակերեսով, որից 0.0358 հեկտար բաժնային սեփականություն հանդիսացող հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Հ. Բաղրամյան փողոց N 15 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող մաս 2) 0.0386 հեկտար որից 0.0358 հեկտար բաժնային սեփականություն հանդիսացող մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Հ. Բաղրամյան փողոց N 15/1 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: