Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի N 39-Ա որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 2-ի թիվ 1 արձանագրությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի անապահով բնակիչներին տրամադրել 2 490 000 (երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |