Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի նոյեմբերի 19-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատեր Հայկ Արարատի Սուքիասյանի 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 5807 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Հայկ Արարատի Սուքիասյանին և մյուսներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0095-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.06 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց, 1-ին նրբանցք, 2 պարիսպ:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2) 0.123 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց, 1-ին նրբանցք, 2/1 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: