Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի համասեփականատեր Մայիս Նիկալայի Խաչատրյանի 2025 թվականի մարտի 17-ի N 1289 դիմումը, հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու խնդրանքը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին տրված թիվ 02 քաղվածքը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 16-ին տրված հողամասի հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված են սեղանամատյանում 1211-ով և 1212-ով), Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մայիսի 29-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2024ATEUCM), հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝
1. Վերականգնել` Մայիս Նիկալայի Խաչատրյանի (ծնված 1963 թվականի մայիսի 31-ին), Սվետլանա Նիկոլայի Խաչատրյանի (ծնված 1971 թվականի մայիսի 30-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` 04-094-0558-0005 կադաստրային ծածկագրով` 0.13028 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի նկատմամբ` համաձայն «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագծի: 0.13028 հեկտար մակերեսով հողամասից 0.12 հեկտար մակերեսով հողամասը հատկացված հողամասն է, իսկ 102.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը հատկացված հողամասի 8.57 տոկոսն է, որն անհատույց տրաադրել Մայիս Նիկալայի Խաչատրյանին և Սվետլանա Նիկոլայի Խաչատրյանին, իսկ հողամասում առկա շինությունները (81.2 քառակուսի մետր ներքին մակերեսով չրանոցը և 72.5 քառակուսի մետր մակերեսով ծածկը) թողնել ինքնակամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: