Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Արփինե Սուքիասյան Մադոյի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի նոյեմբերի 1-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Ալիկ Անդրանիկի 2025 թվականի նոյեմբերի 3-ի N 5466 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Ալիկ Անդրանիկի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0159-0049 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին՝ (Բաժանվող մաս N1) 0.04412 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոց, 20/1 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Բաժանվող մաս N2) 0.02179 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոց, 22 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: