Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Թաիրովի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 9921001944) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Փարաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 9921001941):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Թաիրովի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Փարաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 18-ի << Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Թաիրովի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին>> N 16-1 որոշումը: